«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին

ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի նախագահ Արման Թաթոյանը 168.am կայքի հետ հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե արդյոք պատրաստվում է մտնել քաղաքականություն:

«Ես եկել եմ համոզման, որ այս բոլոր խնդիրների պատճառներն ի վերջո քաղաքական են: Այս բոլոր խնդիրները մենք ունենք այն պատճառով, որ տարվել է և տարվում է կոպիտ սխալներով քաղաքկանություն: Այդ քաղաքականությունը սկզբունքային առումով հակադրվումէ Հայաստանի և Հայաստանի քաղաքացու շահերին, բայց այն քաղաքական իշխանությունների շահերի տիրությում է:

Այսքանը գիտակցելով հանդերձ ես չեմ պատրաստվում անմասն մնալ և ավելին՝ պատրաստվում եմ իմ մասնակցությունը բերել այդ գործընթացին, ձևաչափի հարցը քննարկման փուլում է: Հարցի իրականացման արդյունավետությունից ելնելով որոշումը կկայացվի»,-ասել է նա:

News.am