Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը, որը նախօրեին քայլերթով Կիրանցից հասել էր Հաղարծին, այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Նշենք, որ Հաղարծինի վանքը լեփ լեցուն է մարդկանցով, շատերը նույնիսկ դրսում են կանգնած՝ ներսում տեղ չլինելու պատճաառով:

 


Պատարագից հետո «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կշարունակի քայլերթը դեպի Երևան:

Նշենք, որ քայլերթը մեկնարկել է Կիրանց գյուղից: Քայլերթն անցել է Սարգյուղով, Իջևանով:

Քայլերթին է մասնակցում նաև «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանը և ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, Արթուր Սարգսյանը:

Բագրատ Սրբազանը ավելի վաղ հայտարարել էր, որ շարժումը մայիսի 9-ի կեսօրին կհասնի Երևան և կոնկրետ պահանջներ կներկայացնի իշխանությանը:

Նրանց պահանջն է դադարեցնել իշխանություններ որդեգրած զիջողական քաղաքականությունը և միակողմանի զիջումները:

News.am