Բագրատ Սրբազանը` իշխանություններին․ Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այս շարժումը ձեզ համար էլ է, որ ձեզ էլ ազատագրի այս կապանքներից ևս հստակ ասում եմ, այն օրակարգը, որ մենք թելադրել ենք և թելադրում ենք, ճշմարտության մասին է, լայն հասարակական հաշտեցման մասին է և Տեր Աստծո օրհնության մասին է: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, Հաղարծինի վանքի բակում պատարագից հետո հավաքվածներին հայտարարեց Տավուշը հանուն հայրենիքի շարժումն առաջնորդող Բագրատ Սրբազանը:

 


Սրբազանն ընդգծեց` վեց տարի շարունակ մարդկանց դարձրել են ոխերիմ թշնամիներ, ատելության գործիքներ, մարդկանց դարձրել են կեղծ պրոֆիլներ, արժեք կամ գնահատական չտալով մարդուն:

«Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, պարզապես ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղքերից, ինքնաքննեք: Որևէ մեկը չի կարող ոչ քար նետել, ոչ ցեխ նետել, չարիքի գործիքներից»,- ասաց Բագրատ Սրբազանը` դիմելով իշխանություններին:

News.am