Գառնիկ Դանիելյան․ Այսօր ժամը 12:00-ից կշարունակենք երթը

Այսօր ժամը 12:00-ից կշարունակենք երթը այստեղից: Այս մասին հայտարարել է Տավուշը հանուն հայրենիքի շարժման մասնակից, ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը շնորհակալություն հայտնելով երթի մասնակիցներին:

«Սա մեր առաջին արձանագրած հաղթանակն է, որը ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը կապված է իր հող ու ջրին, մենք միասին կարող ենք դեռ հաղթանակներ արձանագրել: Շնորհակալ եմ, որ դուք կաք, հայրենատերներ, հարենասերներ»,-ասաց նա:

Նշենք, որ քայլերթը հասել է Սևան:

Նշենք, որ քայլերթը մեկնարկել է Կիրանց գյուղից: Քայլերթն անցել է Սարիգյուղով, Իջևանով, շարժման մասնակիցները գիշերել են Հաղարծինի վանքի մոտ:

Քայլերթին է միացել են նաև «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Արթուր Սարգսյանը, «Հայաքվե» նախաձեռնության անդամներ, 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներ, մշակութային գործիչներ:

Բագրատ Սրբազանը ավելի վաղ հայտարարել էր, որ շարժումը մայիսի 9-ի կեսօրին կհասնի Երևան և կոնկրետ պահանջներ կներկայացնի իշխանությանը:

Շարժման մասնակիցների պահանջն է դադարեցնել իշխանությունների որդեգրած զիջողական քաղաքականությունը և միակողմանի զիջումները:

News.am