Մեծ Բրիտանիան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ևս 2 մլն չափաբաժին է պատվիրել Նուբար Աֆեյանից
Մեծ Բրիտանիայի կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 29-ին, ստորագրել է համաձայնագիր Նուբար Աֆեյանի Moderna ընկերության ստեղծած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի լրացուցիչ 2 մլն չափաբաժնով երկիրն ապահովելու մասին, հաղորդվում է Բրիտանիայի կառավարության կայքում:
Այդկերպ, կորոնավիրուսի դեմ այդ պատվաստանյութի չափաբաժինների թիվը, որը տրամադրվել է Մեծ Բրիտանիային, հասել է 7 միլիոնի:
Ըստ այդ համաձայնագրի՝ այժմ Մեծ Բրիտանիային հասանելի է բավարար քանակությամբ դեղամիջոց շուրջ 3.5 մլն մարդու պատվաստելու համար:
Դեղամիջոցների և բժշկական նշանակության պարագաների վերահսկման վարչության կողմից պատվաստանյութը հաստատելու դեպքում այն կմատակարարվի Մեծ Բրիտանիային 2021 թվականի գարնանը:
Ընդհանուր առմամբ երկրի կառավարությունն ապահովել է 357 մլն պատվաստանյութի չափաբաժին յոթ տարբեր լաբորատորիաներից և ընկերություններից, տեղեկացնում է News.am-ը: