Սյունիքի Արավուս գյուղում հակառակորդին են զիջել պահուստային ֆոնդի հողերը

Սյունիքի մարզի Արավուս գյուղում հակառակորդին են զիջել գյուղի պահուստային ֆոնդի հողերը՝ ներառյալ անչափ կարևոր բարձունքներ:

Տեղեկությունը հայտնում է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:

«Սյունիքի մարզի Արավուս գյուղի հատվածում թշնամին հասավ իր նպատակին. գյուղապետի գլխավորությամբ մեր կամավորները նահանջեցին ևս 800 մետր՝ հակառակորդին զիջելով գյուղի պահուստային ֆոնդի հողերը՝ ներառյալ անչափ կարևոր բարձունքներ, քանի որ միայնակ էին մնացել ադրբեջանցի զինվորականների և նրանց համար նախընտրելի GPS-ի առջև։ Իսկ ոմանք ամեն ինչի գնով կառչել են իշխանությունից՝ օբյեկտիվ տպավորություն ստեղծելով, որ այդ համառության պատճառը մեր երկրի նկատմամբ թուրքի ունեցած նպատակների ամբողջական կենսագործման հեռանկարն է», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ասլանյանը, տեղեկացնում է Aysor.am-ը: