Լոռու մարզում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթ է սկսվել

Լոռու մարզում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթ է սկսվել։ Նշենք, որ այսօր՝ ժամը 12-ին, լրացավ ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ լինելու են անհնազանդության ակցիաներ Հանրապետության ամբողջ տարածքում։

Այսօր Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսը և Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը նույնպես կոչ են արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վայր դնել վարչապետի լիազորությունները, տեղեկացնում է News.am։