2020-12-14 12:59
Լրատվական գործակալություններ
0
ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների ժամանման առիթով երթը դեպի ԱԳՆ
Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամները առավտյան հավաքվել են Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ՝ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ժամանման առիթով հավաք և երթ են սկսվել։
Երթը առաջնորդում են բևեռի ներկայացուցիչներ Արա Պապյանը, Վարուժան Ավետիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը և այլք։
Հավաքի և երթի նպատակն է՝ դիրքորոշումը հայտնել հայ ժողովրդի ու Մինսկի խմբի թիկունքում Հայաստանին պարտադրված կապիտուլյացիան մերժելու և Արցախյան հակամարտության լուծման գործընթացը Մինսկի խմբի ձևաչափ վերադարձնելու անհրաժեշտության վերաբերյալ:
Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտից երթը շարժեց դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարություն, տեղեկացնում է ՓաստԻնֆո-ն: