145 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 169 167

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 145-ով և դարձել 169 167։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4 220 մարդ, կատարվել է 681 838 թեստավորում, առողջացել են վարակվածներից 161 015-ը։ Գրանցվել է մահվան 3 141 (+1) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և դարձել 791, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։