Պահեստազորի սպաները շարունակում են իրենց աջակցությունը հայտնել ԳՇ պետին

Պահեստազորի սպաները շարունակում են իրենց աջակցությունը հայտնել ԳՇ պետին: ԳՇ հայտարարությանն են միացել ոստիկանության պահեստազորի սպա Նվեր Ասրյանը և Սերյոժա Ղարիբյանը, տեղեկացնում է News.am:

«Ես՝ Նվեր Ֆեդյայի Ասրյանս՝ հանդիսանալով ՀՀ ՃՈ 2-րդ գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի նախկին հրամանատար, ոստիկանության պահեստազորի սպա, միշտ եղել եմ հայրենիքիս կողքին և իմ պատրաստականությունս եմ հայտնում ՀՀ ԶՈՒ ԳՇ-ին»։

«Ես՝ Սերյոժա Ղարիբյանս, հանդիսանալով պահեստազորի սպա, այս պահից ինձ համարում եմ ԳՇ պետի անմիջական ենթակա:

Պարո՛ն Գեներալ-գնդապետ սպասում եմ Ձեր հրահանգներին»: