240 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 172 456

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 240-ով և դարձել 172 456։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4 700 մարդ, կատարվել է 736 590 (+2 951) թեստավորում, առողջացել են վարակվածներից 163 738-ը (+227)։ Գրանցվել է մահվան 3 200 դեպք (+5)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և հասել 818-ի, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։