Բրիտանական «Young Turks» հայտնի լեյբլը փոխում է անունը

Բրիտանական «Young Turks» ձայնագրման լեյբլն իր անվանումից հանել է «Turks» («թուրքեր») բառը Օսմանական կայսրությունում Հայոց ցեսպանության կազմակերպիչների՝ երիտթուրքերի հետ ասոցիացիայի պատճառով, հայտնում է The Guardian-ը։

Երիտթուրքերը հեղափոխականների խումբ էին, որոնք հայտնվել են Օսմանյան կայսրությունում լարվածության ֆոնին 20-րդ դարի սկզբին։ Նրանք իրենց նպատակ են հռչակել Աբդուլ Համիդ Երկրորդի ռեժիմի տապալումը, բազմազգ պառլամենտի գումարումը, 1876թ-ի սահմանադրության վերադարձն ու Օսմական կայսրությունում լիբերալ ռեֆորմների անցկացումը։ Երիթուրքերը դարձել են 1910-ական թվականների հայերի և ասորիների ցեղասպանության գլխավոր կազմակերպիչները։

Այդ ժամանակներից «երիտասարդ թուրքեր» տերմինը գործածվում է որպես ընդհանուր եզր երիտասարդ պրովոկատորների և դուրսպրծուկների համար։ Լեյբլի հիմնադիր Կայուս Փոուսոնը հայտարարել է, որ լեյբլը «Երիտթուրքեր» անվանելու որոշումը կապված է Ռոդ Ստյուարտի 1981թ.-ի համանուն հիթի հետ։

«Այդ անվանումը հետաքրքրեց ինձ՝ երիտասարդության նկատմամբ համերաշխություն արթնացնելով։ 2005թ-ին, թվում էր, դա իդելականորեն արտացոլում էր այն, թե ինչպիսին ենք մենք՝ դեռահասներ, որոնք ինչ-որ բան են ուզում։ Սակայն մենք չենք իմացել այդ եզրի պատմության մանրամասները»,- նշել է Փոուսոնը։

Երաժիշտը հայտարերել է, որ ինքն ու լեյբլի մյուս մասնակիցները գիտակցել են, որ այդ անվանումը «մարդկանց համար ցավի աղբյուր է եղել»։ Փոուսոնը նաև նշել է, որ 1915թ-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի նախօրերին նվիրատվություն է կատարել Լոնդոնի հայկական ինստիտուտին, տեղեկացնում է News.am: