Գերիների հարազատները Շիրակի մարզում ճանապարհներ են փակել

Շիրակի մարզի գերիների հարազատները փակել են մարզ տանող բոլոր ճանապարհները:

Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ ունեցած զրույցի ժամանակ հաստատեցին հարազատները փաստելով՝ փակ է ինչպես Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմի հատվածը, այնպես էլ Ջաջուռի ու Աշոցքի ճանապարհները:

«Մեր պահանջը միայն մեկն է՝ մեր հազատաների վերադարձ, այլ պահանջ մենք չունենք»,-նշեց հարազատներից մեկը՝ հորդորելով հարցը չքաղաքականացնել։