Այս մարդիկ բացարձակապես չեն տիրապետում իրավիճակին

Գլխավոր շտաբի պետն ու գեներալիտետը բացարձակապես չեն տիրապետում իրավիճակին, լրագրողներին ասաց ԳՇ պետի և գեներալների հետ հանդիպմանը մասնակցած անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկը։

«Գլխավոր շտաբի պետն ասում է, որ տվյալ գործը իր իրավասությունների տակ չէ, որևէ հարցի լուծում չի կարող գտնել: Ակնկալիքներ չկան: Ասում են՝ աշխատում ենք, բայց չենք հասկանում՝ ինչի վրա։ Այս մարդիկ բացարձակապես չեն տիրապետում իրավիճակին», - ասաց նա։

Պաշտպանության նախարարը հանդիպմանը չի մասնակցել, տեղեկացնում է Aysor.am։