ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ ստեղծվել է արագ արձագանքման ծառայություն

Հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ ստանալու և օպերատիվ արձագանքելու նպատակով ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրի վարման և սպասարկման բաժնում ստեղծվել է արագ արձագանքման ծառայություն 011 37 02 36 հեռախոսահամարով, տեղեկացնում է News.am: