Սաղաթելյան․ Բանավեճը հնարավոր է եթե վարչապետի ժ․պ․-ը կարողանա բժշկից տեղեկանք ներկայացնել

Եթե վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կարողանա բժշկից իր մասին տեղեկանք ներկայացնի, որ ինքը հոգեբանական և բժշկական խնդիրներ չունի, այդ պարագայում մենք կարող ենք քննարկել բանավեճի հարցը: Այս մասին «Հայաստան» դաշինքի համակիրների հետ հանդիպման ժամանակ ասել է դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Մեր պատասխանը շատ պարզ է, շատ հստակ, որ դավաճանի հետ, կապիտուլյանտի հետ մենք խոսելու, բանավիճելու որևէ թեմա չունենք: Մենք ունենք մի օրակարգ` պետք է հեռացնենք այս իշխանությանը: Բայց քանի որ այս օրերին փորձում են հակաքարոզչություն իրականացնել մեր դեմ, ասելով, որ չեն գալիս, քանի որ ասելիք չունեն, ստիպված փակագծերը բացեմ: Եթե վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կարողանա բժշկից իր մասին տեղեկանք ներկայացնի, որ ինքը հոգեբանական և բժշկական խնդիրներ չունի, այդ պարագայում մենք կարող ենք քննարկել բանավեճի հարցը»,- ասել է նա, տեղեկացնում է News.am: