Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց իր ընտրությունը

Հունիսի 20-ին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Վաղարշապատի թիվ 14/11 ընտրական տեղամաս, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

Քվեարկությունից հետո Ամենայն Հայոց Հայրապետը մաղթել է, որ «Աստված բարի օրերն առատացնի մեր ժողովրդի կյանքում, և ամենքը սիրով ու միաբան լծվեն մեր երազների հզոր հայրենիքի կերտման նվիրական գործին»։