Հայտնի են Հայաստան վերադարձած 15 գերիների անունները

Հուլիսի 3-ին, ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ։ Հայկական կողմը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:

Հայրենիք վերադարձած 15 հայ գերիների անունները՝ ստորև.

1. Հակոբյան Վոլոդյա Վաչագանի - Շիրակի մարզ

2. Ասատրյան Գևորգ Նորայրի - Շիրակի մարզ

3. Գասպարյան Գոռ Վահրամի - Շիրակի մարզ

4. Ենգոյան Սիսակ Գրիշայի - Շիրակի մարզ

5. Կարապետյան Յուրի Տիգրանի - Շիրակի մարզ

6. Մահտեսյան Էդգար Վաչագանի - Շիրակի մարզ

7. Մինասյան Արամ Գառնիկի - Շիրակի մարզ

8. Մինասյան Մկրտիչ Սիմոնի - Շիրակի մարզ

9. Պետրոսյան Ալբերտ Կամոյի - Շիրակի մարզ

10. Պողոսյան Արմեն Եղիազարի - Շիրակի մարզ

11. Սեդրակյան Ռոմիկ Միսակի - Շիրակի մարզ

12. Սեֆիլյան Կամո Կարենի - Շիրակի մարզ

13. Ասլանյան Եղիշ Հովհաննեսի - Շիրակի մարզ

14. Գևորգյան Գրիգոր Գեորգիի - Շիրակի մարզ

15. Մանուկյան Անդրանիկ Տիգրանի - Շիրակի մարզ

ՀՀ կառավարությունը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանի Դաշնությանը միջնորդական դերակատարման համար, տեղեկացնում է News.am։