Հայտնի է` Հայաստանում քանի մարդ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 4-ի դրությամբ կատարվել է 88 164 պատվաստում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նշվում է` 88164 պատվաստումից առաջին դեղաչափ ստացել է 66491 քաղաքացի, երկրորդ դեղաչափ` 21673։

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը

Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից և գրանցվել պատվաստման համար։Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները։ Պատվաստումներն անվճար են։

«ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-V»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: