Նախագահի հրամանագրով նշանակվել են վարչական դատարանի երկու դատավորներ

ՀՀ նախագահի հրամանագրերով Ելենա Առաքելյանը և Արմեն Ներսիսյանը նշանակվել են վարչական դատարանի դատավորներ: Այս մասին News.am-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմից։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 6-ի ԲԴԽ-46-Ո-94 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Ելենա Առաքելյանին նշանակել վարչական դատարանի դատավոր»,- ասված է Նախագահի հրամանագրում:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 6-ի ԲԴԽ-46-Ո-95 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Արմեն Ներսիսյանին նշանակել վարչական դատարանի դատավոր»,- ասված է Նախագահի մեկ այլ հրամանագրում: