Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին կրկին հրդեհ է բռնկվել

Սյունիքի մարզի Ագարակ գյուղի և Ադրբեջանի Հանրապետության սահմանային հատվածում կրկին հրդեհ է բռնկվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել այսօր` ժամը 13։02-ին։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և «Աժդանակ» ՍՊԸ-ի մեկ ջրատար։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 2 հա բուսածածկույթ, տեղեկացնում է Sputnik Armenia։