Ուզբեկստանն Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանել

Ուզբեկստանի հակաօդային պաշտպանության համակարգն Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանել սահմանը խախտելու փորձ կատարելիս, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ուզբեկստանի պաշտպանության նախարարությանը, տեղեկացնում է News.am:

«Օգոստոսի 15-ին Սուրխանդարիայի մարզի Շերաբադ շրջանում Ուզբեկստանի ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության ուժերը ճնշել են Ուզբեկստանի օդային սահմանն անօրինական կերպով հատելու փորձն աֆղանական ռազմական ինքնաթիռի կողմից»,- ասել է երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

Ինչպես նշվել է ՊՆ-ում, նախնական տվյալներով, զոհեր չկան: Միաժամանակ «Gazeta.uz»-ը նշում է, որ երկու աֆղան զինծառայող տեղափոխվել են Շտապ բժշկական օգնության հանրապետական ​​գիտական ​​կենտրոնի Թերմեզի մասնաճյուղ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: