Սաթիկ Սեյրանյան․ Ի՛ զարմացեք, ավելի վատն է գալու

Զարմանում եք, որ հիմա լրագրողների նկատմամբ սահմանափակումնե՞ր են, մի՛ զարմացեք, ավելի վատն է գալու, դիմելով գործընկերներին՝ ասաց «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը՝ ԱԺ ՄԻ պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովում ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված քննարկմանը, որը նվիրված է ԱԺ-ում լրագրողներին առնչվող սահմանափակումներին։

Սաթիկ Սեյրանյանն ընդգծեց, որ գործող իշխանությունը շատ լավ հասկանում է ԶԼՄ-ների դերը հասարակական-քաղաքական գործընթացներում, այդ պատճառով էլ սահմանափակում է լրագրողների աշխատանքը։

«Պա՞րզ չէ, որ ով՝ ով, բայց այս իշխանությունը, մեր նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է մեդիայի դերը։ Մեկ սահմանափակում, երկու սահմանափակում, և հիմա առաջարկներ ենք ներկայացնում։ Ինչո՞ւ։ Ինչո՞վ էր վատը նախկինում գործող կարգը կամ այդ կարգը փոփոխելիս հաշվի առե՞լ են (ԶԼՄ-ների դիրքորոշումը-խմբ)», - ասաց նա՝ անդրադառնալով խորհրդարանում լրագրողների աշխատանքի կանոնակարգման փոփոխություններին։

Սաթիկ Սեյրանյանը կոչ ուղղեց գործընկերներին՝ իշխանությունների կողմից որևէ լրագրողի կամ լրատվամիջոցի թիրախավորելու կամ ճնշելու դեպքում միավորվել ու բարձրաձայնել այդ մասին, քանի որ ստեղծված իրավիճակում նույն բանը կարող է տեղի ունենալ յուրաքանչյուր ԶԼՄ-ի հետ, ինչի մասին վկայում է իշխանությունների 3 տարվա գործելաոճը, տեղեկացնում է Aysor.am-ը։