Գևորգ Էմին-Տերյանը 24 ժամ է տվել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին

ԵՊՀ մամուլի խոսնակի պաշտոնից օրերս ազատված Գևորգ Էմին-Տերյանը 24 ժամ է տվել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին, որպեսզի նա ապացուցի իր ներկայացրած տեղեկությունը։

«Հովհաննես Հովհաննիսյան, Դուք Սիվիլնեթի եթերում ասում եք, թե իբր ԵՊՀ-ում հումոր է պտտվում, որ եթե ինձ փող տային, ես Գևորգ Էմինի և Վահան Տերյանի դեմ էլ կգրեի։ Նույնիսկ նյութական ամենից ծանր ժամանակ ես երբեք փողով ոչ մի տող չեմ գրել», - գրել է նա ֆեյսբուքի իր էջում։

Գևորգ Էմին-Տերյանը 24 ժամ է տվել, որպեսզի Հովհաննիսյանն ապացուցի իր ներկայացրածը, տեղեկացնում է Aysor.am։