Իրանը պատրաստ Է ընդունելու ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարին տեխնիկական հարցերի քննարկման համար

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն (ՄԱԳԱՏԷ) Ռաֆայել Գոսին կարող Է ցանկացած ժամանակ այցելել Իրան տեխնիկական հարցերի քննարկման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 6-ին այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը՝ ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված համատեղ մամուլի ասուլիսում:

«Իրանը պատրաստ Է ցանկացած ժամանակ ընդունելու պարոն Գրոսիիին՝ տեխնիկական հարցերի քննարկման համար և կողջունի ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի՝այդ քայլն իրականացնելու համապատասխան որոշումը»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: