Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ԱԱԾ ԲՅՈՒՋԵԻ ԱՎԵԼԱՑՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ԳԱԼԻՔ ԴԵՄԱՐԿԱՑԻԱՅԻ, ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱՅԻ ԵՎ ՄԻՋԱՆՑՔԻ ՀԵՏ

ԱԱԾ բյուջեի ավելացումը պայմանավորված է գալիք դեմարկացիայի, դելիմիտացիայի և միջանցքի հետ, կարծում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

«Բնականաբար ունենալու ենք նոր սահմանագիծ, նոր սահմանապահ ուժեր, ավելի երկար պետական սահման պահելու անհրաժեշտություն, նոր կառույցներ և տեխնիկա: Այս ամենի համար անհրաժեշտ է լրացուցիչ ֆինանսավորում, որը տրվելու է ԱԱԾ սահմանապահ զորքերի կարիքների համար:

Չեմ բացառում նաև, որ որոշ ֆինանսավորում նախատեսվի ռուս սահմանապահներին, եթե ստեղծվելիք ճանապարհը/միջանցքը նրանք են պահելու: Հերթական գինն է, որ վճարում ենք պարտության համար», - գրել է Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում։

Aysor.am