Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել բացատրել Ուկրաինայի կենսալաբորատորիաների գործունեությունը

ԱՄՆ-ն պետք է լիովին պարզաբանի արտասահմանում իր ռազմա-կենսաբանական գործունեությունը, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքում։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին` այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։

«Եթե ԱՄՆ-ն ցանկանում է ապացուցել իր գործունեության անկեղծությունը, ինչո՞ւ չի բացում այդ կենսաբանական լաբորատորիաները միջազգային փորձագետների կողմից անկախ հետազոտության համար»,– նշել է չինացի դիվանագետը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում ռազմա-կենսաբանական գործունեությունը միջազգային հանրության մոտ մտահոգության տեղիք է տալիս։ Լիցզյանը նշել է` վերջերս հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Ուկրաինայում տասնյակ կենսաբանական լաբորատորիաներ գործում են ամերիկյան պաշտպանական գերատեսչության պատվերներին համապատասխան, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: