Գեղամ Մանուկյան․ Նկարեք կարմիր ու սև բերետավորներին, ազգն իր «հերոսներին» պետք է ճանաչի

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանն այսօր բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցներին կոչ արեց իրենց նկատմամբ բռնություն կիրառող ոստիկաններին լուսանկարել։

«Որ պահին նկատում եք, որ ոստիկանները, հատկապես կարմիր ու սև բերետավորները որևէ բռնություն են գործադրում, որևէ գործողություն են իրականացնում, մեկ առ մեկ լուսանկարում եք դեմքերը։ Ազգն իր «հերոսներին» պետք է ճանաչի», - հայտարարեց Մանուկյանը:

Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրության շարժման մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով, տեղեկացնում է Aysor.am։