Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հակաիրանական քայլերը «ակնթարթային» պատասխանի կարժանան

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը խոստացել է «անհապաղ պատասխան» տալ հակաիրանական քայլերի դեպքում, որոնք ԱՄՆ-ն և եվրոպական երեք երկրներ կարող են ձեռնարկել ՄԱԳԱՏԷ-ում՝ Թեհրանի միջուկային գործարքի համատեքստում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին նախարարը հայտնել է Tasnim գործակալությանը։

«Միացյալ Նահանգների և երեք եվրոպական երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) կողմից ցանկացած քաղաքական քայլ ՄԱԳԱՏԷ-ի շրջանակներում, անկասկած, կստանա համաչափ, արդյունավետ և ակնթարթային պատասխան Իրանի կողմից»,-նշել է նախարարը: