Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին հունիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Դա նաև պետք է նպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր բարելավմանը։ Նույնպիսին է մեր ընդհանուր կարծիքը հարավկովկասյան երեք երկրների և նրանց երեք հարևանների մասնակցությամբ «3+3» տարածաշրջանային հարթակի ռիթմիկ աշխատանքի ապահովման անհրաժեշտության մասին։ Սա կարևոր լրացուցիչ ալիք է տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների միջև երկխոսության հաստատման և բազմակողմ համագործակցության զարգացման համար»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Եզրափակելով՝ արտգործնախարարը հայ գործընկերոջը հրավիրել է այցելել Ռուսաստանի Դաշնության ցանկացած քաղաք, տեղեկացնում է News.am։