Էրիկ Ալեքսանյան․ Միքայել Բադալյանի գործով դատարանի վրա կան ճնշումներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քննչական մարմինը նորից միջնորդություն է ներկայացրել Միկա Բադալյանի կալանքը երկարացնելու մասով, այս միջնորդությունը մեղմ ասած ապօրինի է: Այս մասին դատարանի դիմաց նիստի առաջ ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

 


«Մենք ունենք հարուցված քրեական գործ հին օրենսգրքով, դրանով է պայմանավորված մեր պնդումը, քանի որ հին օրենքին հղում անել այս դեպքում հնարավոր չէ: Այս մեկ ամսվա ընթացքում քննչական որևէ գործողություններ չեն կատարվել, հետևաբար կալանքի երկարացման ժամկետը նույնպես անիմաստ է»,-ասաց նա:

Yerevan Today