Զախարովան Պետդեպարտամենտին՝ Լավրովը ժամանակ կհատկացնի, երբ թույլ կտա իր ժամանակացույցը

ԱՄՆ-ը Ռուսաստանին հարցում է ուղարկել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև հեռախոսազրույցի անցկացման վերաբերյալ, զրույցի կազմակերպման կոնկրետ ժամկետներ դեռևս չկան: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

«Մենք հետաքրքրություն ենք հայտնել, պարզ հայտարարել ենք Ռուսաստանին, որ մտադիր ենք հեռախոսազրույց ունենալ պետքարտուղար Բլինկենի և նախարար Լավրովի միջև։ Նախքան երեկվա Պետքարտուղարի ելույթը, մենք կապվել ենք ռուս համապատասխան գործընկերների հետ և հեռախոսային զրույցի հարցում ենք ուղարկել, – ասել է Փրայսը: – Ռուսական կողմը ճանաչել է այդ հարցման առկայությունը։ Ռուս նախարարը գտնվում է ուղևորության մեջ, ես հիմա թարմացված տեղեկություն չունեմ այն մասին, թե երբ նրանք կկարողանան կապ հաստատել ռուսական կողմի հետ։ Բայց մենք դա կշարունակենք քննարկել համապատասխան խողովակներով»։

«Այն հարցերի թվում, որոնք պետքարտուղարը կբարձրացնի նախարար Լավրովի հետ, դա, նախ, Բրիթնի Գրայների և Փոլ Ուիլանի ձերբակալությունն է», – շարունակել է գերատեսչության ներկայացուցիչը: – Պետքարտուղարը հայտարարել է, որ սուբստանտիվ առաջարկ է ուղարկել [փոխանակման մասին]։ Պետքարտուղարը մտադիր է օգտվել այդ առիթից, որպեսզի փորձի այդ հարցի լուծման հարցում առաջ շարժվել սուբստանտիվ առաջարկի հիման վրա»։

Նրա խոսքերով, ԱՄՆ-ն ակնկալում է, որ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների միջև հեռախոսազրույցը տեղի կունենա առաջիկա օրերին: «Մենք այդ սուբստանտիվ առաջարկը անմիջականորեն և բազմիցս փոխանցել ենք ռուսական կողմին», – ասել է պաշտոնյան։

Նրա խոսքով՝ Բլինկենը ցանկանում է Լավրովի հետ քննարկել Ուկրաինայի տարածքների վերաբերյալ ՌԴ-ի հնարավոր ծրագրերը: «Պետքարտուղարը մտադիր է խիստ ոչ երկիմաստ հաղորդագրություն հասցնել մեզ մոտ պահպանվող մտահոգությունների մասին, որ Ռուսաստանը կարող է փորձել ուժով բռնակցել ինքնիշխան ուկրաինական տարածքի մի մասը: Վերջին ժամանակներս մենք անհանգստացնող հայտարարություններ ենք լսել, այդ թվում՝ հենց արտգործնախարար Լավրովից», – հայտարարել է Փրայսը։

Ավելի վաղ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարը հայտարարել էր, որ Ռուսաստանին Բլինկենի և Լավրովի հեռախոսազրույցի հարցում է ուղարկվել, զրույցի կոնկրետ ժամկետ դեռևս չկա: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իր հերթին, ТАСС-ին հայտնել է, որ ՌԴ ԱԳ նախարարը ժամանակ կհատկացնի ամերիկացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի խնդրանքով, երբ թույլ կտա իր ժամանակացույցը:

Armenia Today