2124 նոր դեպք` մեկ շաբաթում. կորոնավիրուսային հիվանդությունից 7 մարդ է մահացել

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ շաբաթում ավելացել է 2124-ով և դարձել 434 398: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2745 (+328): մարդ, կատարվել է 3 184 464 թեստավորում (+6131), առողջացել են վարակվածներից 421 316-ը (+1788): Կորոնավիրուսային վարակի զոհերի ընդհանուր թիվը վերջին մեկ շաբաթում ավելացել է 7-ով և դարձել 8 655։

ՀՀ առողջապահության նախարարությունը նաև հայտնել է, որ օգոստոսի 21-ի դրությամբ հանրապետությունում պատվաստումների թիվը կազմել է 2 մլն 239 865։ Մեկ շաբաթվա ընթացքում այդ թիվն ավելացել է 3 335–ով։ Պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է 1 մլն 144 690 հոգի, իսկ երկրորդը` 1 մլն 021 հազար 236–ը։ Բուստերային դեղաչափը ստացել է 68 հազար 724 մարդ։

Sputnik Արմենիա