Ալիևը խոստացել է ակտիվացնել սպառազինությունների մրցավազքը Հարավային Կովկասի տարածաշրջանում

Ադրբեջանի Հանրապետությունը միշտ առանձնահատուկ նշանակություն է տալիս իր զինված ուժերի մարտունակության բարձրացմանը և նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը։ Այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է Ադրբեջանական 4-րդ միջազգային պաշտպանակն ցուցահանդեսի ժամանակ, փոխանցում է ԱՊԱ-ն։

«Մեր երկիրը ոչ միայն զարգացնում է համագործակցությունն աշխարհի առաջատար պետությունների հետ ռազմատեխնիկական ոլորտում, այլև ընդլայնում է իր հնարավորություններն ազգային պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Այժմ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է ավելի քան 50 երկրի առաջատար ընկերությունների հետ ավիացիայի, նավիգացիայի և այլ ոլորտներում, մեր երկրի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններում արտադրվող արտադրանքի ծավալը տարեցտարի աճում է։ Առաջիկա ժամանակահատվածում մենք էլ ավելի կուժեղացնենք Ադրբեջանի զինված ուժերը և մեր երկրի պաշտպանունակությունը…», - հայտարարել է Ալիևը։

News.am