Պատրուշևը կայցելի ՉԺՀ՝ ռազմական կայունության շուրջ խորհրդակցությունների համար

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը սեպտեմբերի 19-ին կայցելի Չինաստան, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում տալով Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությանը։

«Պատրուշևը ռազմավարական կայունության վերաբերյալ ռուս-չինական խորհրդակցություններ կանցկացնի Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի անդամ Յան Ջիեչիի հետ և հանրային անվտանգության, արդարադատության և հասարակական կարգի վերաբերյալ խորհրդակցություններ կուսակցության քաղբյուրոյի անդամ Գուո Շենգկունի հետ», - ասվում է տարածված հայտարարության մեջ:

Պատրուշևը համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ կայցելի Չինաստան. Վերջին անգամ նա այնտեղ եղել էր 2019 թվականի դեկտեմբերին, երբ խորհրդակցություններ էին անցկացվել Պեկինում և Շանհայում։

News.am