ՆԻԿՈԼԸ, ԹԵ՞ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Փաշինյանը թույլ տվեց իրեն ներքաշել վտանգավոր խաղի մեջ՝ երաշխիքների դիմաց…

Ապրիլի 18-ին խորհրդարանի ամբիոնից հնչած ելույթը հաստատեց այն թեզը, որ ռեժիմի պարագլուխը խաղում է բաց խաղաքարտերով։ Պատահական չէ, որ այդ նույն օրը Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (բնականաբար՝ ներառելով Արցախը), սակայն երաշխիքներ չկան, թե Ալիևը պատասխան քայլի կգնա, ճանաչելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց Փաշինյանը, միևնույնն է, պատրաստ է ստորագրել «խաղաղության համաձայնագիրը»։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՀԱՐԹԱԿԻՑ ԴԱՇՏԱՅԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» արտահայտության կրկնումին հաջորդեց պայմանավորված պատերազմը, որի նպատակն էր Արցախի Հանրապետության տարածքների հանձնումը. նրա ներկայիս բեկորը հայկական մնաց միայն շնորհիվ այն բանի, որ ռուս խաղաղապահները ժամանակին մտան այնտեղ։ Երբ Փաշինյանը սկսեց կրկնել, թե իր համար «կարմիր գծերը» անցնում են ՀՀ տարածքի 29 հազ. 800 կիլոմետր նիշով, մտածող հասարակությունը հասկացավ, որ Հայաստանի գլխին սպառնալիք է կախվել։ 2021 թվականի մայիսի 12-ի բռնազավթման, 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի և հայ-ադրբեջանական սահմանի մի քանի հատվածներում ապրիլյան առաջխաղացման արդյունքներով մեր երկրի տարածքն արդեն 29 հազ. 800 կիլոմետր չէ։

Իր հրապարակումներում «Գոլոս»-ը բազմիցս նախազգուշացրել է, որ Քարվաճառի հանձնումը կհանգեցնի ադրբեջանցիների առաջխաղացմանը Գեղարքունիքի ուղղությամբ։ Անցած շաբաթ զավթիչները կրակ բացեցին Վերին Շորժայի ուղղությամբ։ Մենք զգուշացրել էինք, որ Բերդձորը հանձնելու դեպքում ադրբեջանցիները կհասնեն մինչև Տեղ համայնք։ Իշխանության մեղքով, որն անհրաժեշտ միջոցներ չձեռնարկեց, ապրիլի 11-ին գյուղի մերձակայքում զոհվեցին 4 հայ զինվորներ, 7-ը վիրավորվեցին։

Ինչպես օտարերկրյա կենտրոնների, այնպես էլ տեղական սոցիոլոգների անցկացրած հարցումները պարզել են, որ ՀՀ բնակչության 80%-ը անհանգստացած է իր երկրի ապագայի համար։ Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի վարկածով, հավաքական Արևմուտքը Ադրբեջանին նախապատրաստում է Իրանի դեմ պատերազմի, այդ պատճառով էլ խրախուսում է Ալիևի բոլոր քմայքները, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» հատկացմանը։ Փաշինյանը թույլ տվեց ներքաշել իրեն վտանգավոր խաղի մեջ, փոխարենը ստանալով անձնական անվտանգության երաշխիքներ։

Քաղաքագետի կարծիքով, ռեժիմի պարագլուխը իրեն լիովին հաշիվ է տալիս Արցախի և Հայաստանի դեմ իր կատարած հանցագործությունների ծավալների և հետևանքների մասին։ Նա խոսում է «խաղաղության համաձայնագիր» ստորագրելու պատրաստակամության մասին՝ առանց Հայաստանի համար անվտանգության երաշխիքների, քանի որ հասկանում է, որ իր ձեռքերով արտաքին ուժերը հենահարթակ են պատրաստում Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերը թուլացնելու, Իսրայելի և ԱՄՆ-ի աջակցությամբ Իրանի դեմ Ադրբեջանի ագրեսիան բորբոքելու համար։

5 տարի անընդմեջ սուտ…

Քաղաքագետի կարծիքով, Պրահայում Փաշինյանը համաձայնել է կարգավորման ամերիկյան տարբերակին, մերժելով Արցախի կարգավիճակի հարցն անորոշ ժամանակով հետաձգելու Մոսկվայի առաջարկը։ Այսօր նա փորձում է մեղքը գցել իր նախորդների վրա և արդեն վերջնականապես թաղվել է ստերի մեջ։ ԶԼՄ-ներն ու ընդդիմությունը օրեր շարունակ մեջբերում են նրա ասածները, հերքելով կեղծիքի ամենաիսկական հեղեղը…

ՄԵՐԹ ՆԱ ԱՍՈՒՄ ԷՐ, ԹԵ ՉԻ ԿԱՐՈՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼ ԱՐՑԱԽԻ ԱՆՈՒՆԻՑ, մերթ պնդում, թե բանակցությունները սկսել է «իր կետից», հետո հայտարարեց, թե բանակցություններ որպես այդպիսիք չկան (Կապանի մամլո ասուլիսում), իսկ ՌԴ արտգործնախարար Լավրովի այն հայտարարությունից հետո, որ սեղանին դրված է փուլային կարգավորման տարբերակը, երկրի ամենաբարձր ամբիոնից հայտարարեց. «Ինչի մասին որ պետք է, էն էլ բանակցում ենք» Ազգային ժողովի նիստի ամբիոնից ապրիլի 18-ին ռեժիմի պարագլուխը ստեց, թե ինքը բանակցություններ չի վարել, չի հասցրել…

5 տարի շարունակ ձգվում են ստի ու մերկացումների անդադար հեղեղները, որոնց հաջորդում է նոր սուտ։ Փաշինյանը ստում է առանց շունչ առնելու, որպեսզի թաքցնի իշխանության ղեկին մնալու իրական նպատակը. այն է՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը և Հայաստանի պետականության իսպառ ոչնչացումը։ Այդ նպատակին է ծառայում 2021 թվականի մայիսի 12-ից ի վեր մեր երկրի սողացող բռնազավթումը, որը Նիկոլը չի կարող և չի ցանկանում կասեցնել, հայ ժողովրդին միտք ներշնչելով, թե աննպատակահարմար է կռվել Սև լճի 30%-ի և ձյունածածկ լեռնագագաթներին գտնվող սահմանապահ դիրքերի համար։

Այն հղմանը, որ ՀՀ քաղաքացիների 80%-ը գիտակցում է Նիկոլից բխող սպառնալիքի ծավալներն ու հետևանքները, Բոզոյանը հավելել է արձանագրումը, որ տարերային կարող են լինել միայն մեկանգամյա ակցիաները, մինչդեռ ռեժիմի դեմ համաժողովրդական պայքարը գրագետ կազմակերպման կարիք ունի։ Քանի դեռ ընդդիմությունն ի վիճակի չէ ստանձնել այդ դերը, Փաշինյանը զբաղված է սեփական կաշին փրկելով, այսինքն կատարում է տարածաշրջանում ՌԴ ազդեցությունը թուլացնելու և Իրանի դեմ իրավիճակը բորբոքելու հավաքական Արևմուտքի հրամանները։

Քաղաքագետի խոսքերով, ազգային շահերի այդչափ մեծածավալ դավաճանությունները, որպես կանոն, ենթադրում են շռայլ վարձատրություն արտաքին ուժերի կողմից։ Ինչպե՞ս այստեղ չհիշենք Արթուր Վանեցյանի միջոցով (այն ժամանակ ԱԱԾ ղեկավարի) Փաշինյանին փոխանցված թղթի կտորը՝ աստղաբաշխական թվով։ Լիովին հավանական է, որ խոսքն այն նույն 5 միլիարդի մասին էր, որն Ալիևը, ըստ հրապարակված տեղեկությունների, խոստացել էր Նիկոլին։ Քաղաքագետը վստահ է, որ ռեժիմի տապալումից մակերես կելնեն տեղեկություններ շվեյցարական և այլ բանկերում Փաշինյանի հաշիվների մասին։

20 միլիոն՝ 5-րդ շարասյանը սատարելու համար…

Եթե քաղաքացիների 80%-ը գիտակցում է Փաշինյանից բխող վտանգը, ապա ինչո՞ւ ժողովուրդը չի պահանջում, որ ընդդիմությունը գքխավորի ռեժիմի տապալման պայքարը։ Բոզոյանը հաղորդում է, որ ներկայումս արտաքին ուժերը մեր երկրում 20 միլիոն դոլար են ծախսում այն ԶԼՄ-ներին, հասարակական կազմակերպություններին, քաղաքագետներին աջակցելու համար, որոնք կոչված են պաշտպանելու ռեժիմի պարագլխի քաղաքականությունը՝ զանգվածային պայթյունից խուսափելու նպատակով։ Խոսքը, ինչպես ընթերցողն արդեն գուշակեց, Բաքվի և Անկարայի 5-րդ շարասյանը սատարելու մասին է, որը սպասարկում է խամաճիկային ռեժիմի պարագլխի շահերը։ Այդ շարասյան մեջ միավորված է գրանտակեր կազմակերպությունների մեծ սպեկտր, որոնց ղեկավարները կանոնավորապես այցելում են իշխանական հեռուստաալիքներ։

ՀԱՐՑՆ ԻՍԿԱՊԵՍ ԱՅՍՊԵՍ Է ԴՐՎԱԾ. ՆԻԿՈԼԸ, ԹԵ՞ ՀԱՅԱՍՏԱՆԸ։ Կա՛մ ազգային օրակարգ ունեցող կուսակցությունները՝ հենվելով ողջամիտ հասարակական հատվածի վրա, կտապալեն իշխող ռեժիմին և մեղադրյալի աթոռին կնստեցնեն դրա պարագլխին ու իր սնուցած պնակալեզներին, կա՛մ ամենամոտ ժամանակներս կկորցնենք Արցախն ու Հայաստանը։ Եթե դուրս չգանք փուղոց «X» ժամին և վերջ չտանք ազգային և պետական շահերի դավաճանության քաղաքականությանը, ապա ինքներս կփոխարկվենք այդ պատմական հանցագործության մասնակիցների։

5-հազարամյա պատմություն և հզոր մշակույթ ունեցող երկիրը մենք ժառանգություն ենք ստացել ոչ նրա համար, որ ողորմելի խամաճիկն այն ոչնչացնի, փրկելով սեփական կաշին։ Քանի դեռ Նիկոլն իշխանության ղեկին է, ժամանակն աշխատում է հայոց պետականության ոչնչացման ուղղությամբ։ «Հայերին ներշնչում են, թե իրենք պատրանքներով ապրող վախկոտ ժողովուրդ են, թե մենք բանակ չունենք, դրա համար էլ մենք ստիպված ենք հանձնել Արցախը և Հայաստանի որոշ տարածքներ, որպեսզի որոշ ժամանակ հանգիստ ապրենք»,-փաստեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Նրա խոսքերով, իրավիճակից միակ ելքը պայքարն է հանուն Հայաստանի տարածքային ամբողջականության։