ՄԱՀԱՑԵԼ Է ԳՈՒՐԳԵՆ ԲԱԼԱՅԱՆԸ

Մայիսի 29-ի երեկոյան հանկարծամահ է եղել Հայաստանի մշակույթի գործիչների միության նախագահ, Հայաստանի դրամատուրգների միության նախագահ, «Ոզնի» ամսագրի երկարամյա փոխխմբագիր, բանաստեղծ, նկարիչ Գուրգեն ԲԱԼԱՅԱՆԸ (Լոռեցի)։ Նա մեկ անգամ չէ, որ հայտնվել է «ԳԱ»-ի էջերում։

«ԳԱ»-ի խմբագրությունը իր ցավակցություններն է հայտնում Գ.Բալայանի ընտանիքին և ընկերներին։