էդգար ԷԼԲԱԿՅԱՆ․ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Է ՏՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԱՈՒԴԻՏ (!) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

Ֆրանսիայի զինվորական նախարարի թվիթերյան գրառումից իմանում ենք, որ ՀՀ դե-ֆակտո կառավարության ստորագրած բարաթի համաձայն՝ Ֆրանսիային իրավունք է տրվել Հայաստանի ցամաքային և օդային զինված ուժերի աուդիտ (!) իրականացնելու։

Ովքեր ցանկանում են հասկանալ աուդիտի էությունը, կարող են հանրագիտարաններում որոնել իմաստը։

Իմ կողմից կարճ ասեմ հետևյալը՝ Ֆրանսիան ամեն ինչ իմանալու է մեր զինված ուժերի մասին։ Իսկ մի գեղեցիկ օր այդ ամբողջ ինֆորմացիան թանկով ծախելու է Ադրբեջանին, որովհետև դրա պատճառով ոչինչ չի կորցնելու, փոխարենը դրա շնորհիվ շահելու է Ադրբեջանի ծառայությունները՝ դուրս գալու դեպի միջինասիական էներգակիրներ։

Ինքնիշխանության անվան տակ իշխանության եկածները և ինքնիխանության լոզունգներով իշխանություն պահողները աջուձախ վաճառում են Հայաստանի ինքնիշխանության վերջին փշրունքները՝ հանուն իրենց թուրքական իշխանության կյանքի երկարաձգման։

էդգար Էլբակյան, ֆեյյսբուքյան էջ