2024-03-07 15:36
Լրատվական գործակալություններ
0
ԵՄ․ Չենք պատրաստվում Հայաստանի հետ զորավարժություններ անցկացնել
Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու ծրագիր չկա։ Այս մասին հայտարարել է ԵՄ ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։
«Եվրամիությունը չի նախատեսում նաև անդամ երկրների տարածքում վերապատրաստել հայ զինվորականներին, քանի որ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, այլ քաղաքական և տնտեսական արժեքների վրա հիմնված կառույց»,-ասել է նա։
AlphaNews.am