Սթոլտենբերգը՝ Երևանում.. ողջունում եմ ձեր համեաշխությունն Ուկրաինայի հետ

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը Երևանում ելույթի մեկ երրորդը նվիրել է Ուկրաինայի պատերազմին։

Հիշեցնենք, որ Սթոլտենբերգը Հայաստանում է տարածաշրջանային այցի շրջանակում։

«Պատերազմն Ուկրաինայում սթափեցնող հիշատակում է խաղաղության արժեքի մասին։ Ես ողջունում են ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ»,- ասել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը գործընկերներին կոչ է արել իրենցից կախված ամեն բան անել, որպեսզի «Պուտինը չհաղթի իր ագրեսիվ պատերազմում»։

Սթոլտենբերգն ընդունել է, որ իրավիճակը մարտադաշտում ծանր է, դրա համար էլ անհրաժեշտ է ավելացնել աջակցությունն Ուկրաինային։ Նրա կարծիքով, եթե «Պուտինը հաղթի, կառաջանա իրական սպառնալիք, որ ագրեսիան այնտեղ կանգ չի առնի, և դա կոգեշնչի ավտորիտար այլ սուբյեկտների»։

News.am