Ծովն ընկած մարդասիրական օգնության արկղերը հանելիս 12 մարդ է ջրահեղձ եղել Գազայում

Առնվազն 12 մարդ երկուշաբթի ջրահեղձ է եղել Գազայի հատվածի հյուսիսային ափերի մոտ՝ փորձելով ցամաք դուրս բերել ինքնաթիռից ծով նետված մարդասիրական օգնության փաթեթները: Դրա մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով ականատեսներին։

ՀԱՄԱՍ շարժումն այս առնչությամբ արևմտյան երկրներին կոչ է արել դադարեցնելու Գազայի հատվածին օդից օգնություն հասցնելը՝ զգուշացնելով, որ մարդասիրական օգնության այս մեթոդը «վիրավորական է, սխալ, անտեղի և անարդյունավետ»։

«Կոչ ենք անում դադարեցնելու նման հարձակողական, ոչ ճիշտ, անպատշաճ և անհարկի եղանակով օգնություն իջեցնելու գործողությունները», - ասված է շարժման հայտարարության մեջ:

ՀԱՄԱՍ-ն ի սկզբանե քննադատաբար է վերաբերվել նման մարդասիրական «վայրէջքներին»՝ դրանք անօգուտ անվանելով և նշելով, որ դա «օգնություն հասցնելու լավագույն միջոցը չէ»:

Երեքշաբթի ՀԱՄԱՍ-ը կոչ է արել անհապաղ բացելու նոր ցամաքային ուղիներ՝ ավելի էական օգնության մատակարարումներ ապահովելու համար:

News.am