Միլլեր․ Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը չի բացառում, որ հայ-ադրբեջանական խնդիրները նաև քննարկվեն ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը, սակայն, ըստ ԱՄՆ պաշտոնյանի, հանդիպման հիմնական օրակարգում այդ հարցը չէ։

«Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա», - ասել է Միլլերը՝ շեշտելով՝ քանի որ այն աշխատում է առևտրային կապերը դիվեսիֆիկացնելու և հումանիտար կարիքները լուծելու ուղղությամբ:

Բրյուսելում ապրիլի 5-ին հանդիպելու են Հայաստանի վարչապետը, Միացյալ Նահանգների պետքարտուղարն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահը։

Verelq.am