2024-04-03 17:27
Լրատվական գործակալություններ
0
Խաչատուրով․ Հող տալը հակասահմանադրական է, Տավուշին սպասվում է Հայաստանից օտարված կյանք
Գեներալ մայոր Գրիգորի Խաչատուրովն այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Տավուշի մարզից որոշ տարածքներ թշնամուն հանձնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:
«Չկա պայմանագիր, չկա խաղաղության նշույլ, ագրեսորը մնում է ագրեսոր, հող տալը հակասահմանադրական է»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե խաղաղության հնարավո՞ր է հասնել այս ճանապարհով՝ գեներալ Խաչատուրովն ասել է. «Սկզբից խաղաղությունն է լինում, հետո նոր սկսում են դելիմիտացիան և դեմարկացիան»:
Խաչատուրովը չի ցանկացել այլ հարցերի պատասխանել, միայն ասել է, որ նախկինում ինչ հայտարարություն տարածել է, դրանք հիմա էլ ուժի մեջ են, և ոչինչ չի փոխվել:
News.am