Դեպի «Բագրատաշեն» անցակետ տանող բոլոր ճամփաներն արգելափակված են

Երևանից Թբիլիսի մեկնող ուղևորատար միկրոավտոբուսը Ալավերդի-Նոյեմբերյան փակ ճանապարահի պատճառով չի կարողանում հասնել անցակետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին Երևան-Թբիլիսի միջպետական փոխադրումներով զբաղվող ընկերությունից։

Այս պահին Հայաստանից Վրաստան տանող բոլոր երեք երթուղիներով ճանապարհը դեպի «Բագրատաշեն» անցակետ ամբողջությամբ արգելափակված է:

Ընկերությունում դիտարկում են ուղևորներին Ստեփանավան-Տաշիր-Գոգավան այլընտրանքային երթուղով փոխադրելու տարբերակը:

Ինչ վերաբերում է Գյումրիով դեպի «Բավրա» անցակետ տանող ճանապարհին, ապա այն անհարմար է Երևանից Թբիլիսիի մեկնելու համար, քանի որ շատ ավելի երկար է: