Կոբախիձեն հրաժարվել է այցելել ԱՄՆ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից, քանի որ իրեն պահանջ է ներկայացվել։

Այս մասին հյատնում է Սպուտնիկ Գրուզիան։

Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ն այն բանից հետո, երբ ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ վրացական իշխանությունները հրաժարվել են ռազմավարական գործընկերության բանակցություններից։

«Ուզում եմ պարզաբանել, որ վարչապետին ԱՄՆ են հրավիրել այն նախազգուշացումով, որ մինչ այցը Վրաստանի խորհրդարանը պետք է ժամանակավորապես դադարեցնի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի քննարկումը։

Այցի անցկացումը վերապահումներով չի համապատասխանում գործընկերության ոգուն, որը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի և փոխվստահության վրա»,- ասված է հայտարարության մեջ։

Tert.am