ՀՀ ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ արտգործնախարարությունից։

«ՀՀ–ն ձեռնպահ կմնա «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց։ Հայաստանը չի մասնակցի նաև դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը, միաժամանակ՝ չառարկելով տվյալ որոշման՝ սահմանափակ ձևաչափով ընդունմանը»,– ասացին ԱԳՆ–ից: