Աշոտյան. ԿԵՆՏՐՈՆԱՄԵՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՎ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ

Եվրոպական խորհրդարանում այսօր՝ ապրիլի 10-ին, Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության գործադիր կոմիտեի նիստում ընդունվել է ՀՀԿ-ի կողմից ներկայացված էր Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձև: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ նախագիծը ինքն է ներկայացրել, որը քննարկվել է և ընդունվել:

«Այս միությունը համաշխարհային խոշորագույն քաղաքական ընտանիքներից է, միավորում է շուրջ 100 կուսակցություններ մոտ 50 երկրներից, Ասիայից, Եվրոպայից, Լատինական Ամերիկայից: Ընդունված բանաձևը հնարավորություն է բացում ԱԳՆ-ի համար, նաև խորհրդարանի համար աշխատել այն երկրների հետ, որոնք դեռ չեն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, բայց որոնց իշխանական կամ ընդդիմադիր կուսակցությունները հենց այս քաղաքական ընտանիքի անդամ են»,-ասաց Աշոտյանը: Նա ընդգծեց, որ Բանաձևը մանրամասն անդրադառնում է նաև թուրքական գործող կառավարության պատասխանատվությանը, առաջարկություններ է անում հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, հիշատակում է հայկական մշակութային ժառանգությունը Թուրքիայում, տեղեկացնում է NEWS.am:

Основная тема:
Теги: