ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ` ԹՎԵՐՈՎ. ՄԱՍ 2

Ամերիաբանկը և տնտեսությունը

Ամերիաբանկն, ունենալով իր ուրույն դերը Հայաստանի տնտեսության զարգացման, ինչպես նաև սոցիալական պատասխանատվության գործընթացում, ներկայացնում է իր գործունեության ամփոփ արդյունքները 10 տարվա կտրվածքով:


Ամերիաբանկի կողմից Հայաստանի տնտեսության վարկավորումը 2017–2018թթ.–ին կազմել է 4,5 մլրդ դոլար։ Միաժամանակ աճի ամենամյա տեմպը կազմել է 39,5%։

Ինչպես նշվում է Ամերիաբանկի երկրորդ տեսանյութում, 10 տարում ՓՄՁ–ներին տրամադրվել է 674 մլն դոլար վարկ` տարեկան 41%–անոց աճի տեմպով։

Միաժամանակ ինչպես նշվում է առաջին տեսանյութում, Ամերիաբանկին հաջողվել է անկախ Հայաստանի պատմության մեջ լինել առաջին ֆինանսական կառույցը, որի ակտիվները և վարկային պորտֆելը գերազանցել են 1 մլրդ դոլարը։

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am: