Մամեդյարովն ազդարարել է ևս մեկ հանդիպում

ԱՄՆ-ը առաջարկել է Վաշինգտոնում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Վարշավայում կայացած ճեպազրույցում։

«ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումը կայացել է Մոսկվայում, իմ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ։ Ջանքերի կրկնակի, եռակի սաստկացման դեպքում, Ռուսաստանի հետ համատեղ, կարելի է հակամարտության կարգավորման առաջխաղացման հույս ունենալ ... Երեկ ԱՄՆ-ից հրավեր է ստացվել այցելել Վաշինգտոն, որտեղ պետքարտուղարը նույնպես սեփական ջանքերը կգործադրի հակամարտության լուծման գործում բեկման հասնելու համար»,- ասել է Մամեդյարովը։

Հիշեցնենք, որ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը կայացել է ապրիլի 15-ին Մոսկվայում։ Հանդիպմանը մասնակցել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է NEWS.am։

Основная тема:
Теги: