Ռոբերտ Քոչարյանի հոդվածը Euractiv.com կայքում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Ինչո՞ւ է Հայաստանի վարչապետը սպառնալիք օրենքի գերակայությանը» վերնագրով հոդված է հրապարակել Euractiv.com կայքում, տեղեկացնում է Panorama.am:

Նա պնդում է, որ անազատության մեջ է գտնվում ապօրինի կերպով, հիշեցնում, որ երկրորդ անգամ կալանավորվեց խորհրդարանական ընտրություններից երկու օր առաջ, հիմա սպասում է դատավարության մեկնարկին։

«Ես բանտում եմ գտնվում անօրինական կերպով, որովհետև ես ընդդիմադիր քաղաքական գործիչ եմ, ով քննադատում է Նիկոլ Փաշինյանի պոպուլիզմը»,-նշել է Ռոբերտ Քոչարյանն իր հոդվածում։

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով, իրեն առաջադրված մեղադրանքի՝ սահամանադրական կարգի տապալման իմաստն իր, իր փատաբանների ու լայն հանրության համար պարզ չէ։

Քոչարյանը նշում է, որ միջազգային առաջնորդները, դատավորները, իրավապաշտպաններն ու փաստաբանները պետք է ուշադրություն դարձնեն ոչ թե արտասահմանում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ու ելույթներին, այլ տանը՝ երկրում կատարած գործողություններին։

«Կոչ եմ անում Եվրոպայի խորհրդի և Եվրամիության առաջնորդներին կանգնել իմ կողքին ու  Հայաստանի իշխանություններից պահանջե, որպեսզի լիարժեք պահպանվեն մարդու իրավունքների միջազգային ստանդարտները, այդ թվում արդար դատավարությունը և խտրականությունից պաշտպանությունը»,- կոչ է արել նախկին նախագահը:

Основная тема:
Теги: